Ռուսաստանը չի բացառել, որ, որպես ծայրահեղ միջոց, պատժամիջոցներ կկիրառի «Միր» քարտերից հրաժարվող երկրների դեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
«Ռուսաստանը գործընկեր երկրներին բացատրում է, որ «Միր»-ի աշխատանքի պահպանումը բխում է նրանց շահերից»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից դադարել են աշխատել Հայաստանի բանկոմատներում: