Երեկ՝ ապրիլի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 08։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տան նախասհրահի հատակին հայտնաբերվել է նույն տան բնակիչ 70-ամյա Դ․ Օ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել են արնանման հետքեր։
«Սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված արարքը կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը խեղդամահ է արել Դ․ Օ․-ին։