Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը, որին Ադրբեջանը ցանկանում է հրավիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Նրա խոսքով՝ կքննարկվի Գարեգին Բ կաթողիկոսին հանդիպմանը հրավիրելու հարցը:
«Ժամանակին ես նրան հրավիրել էի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական կոնֆերանսի», - ասել է Փաշազադեն։