00:00:00

Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհը մարվել է

22:08, 09 ապրիլ 2024 Պատահարներ

Ապրիլի 9-ին, ժամը 11:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի տանիքում (մոտ 2500 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 15։00-ին: Տանիքում այրվել են ձյութի շերտ (մոտ 200 քմ) և կից շինության տանիքում կուտակած աղբ (մոտ 20 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր