00:00:00

«Ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից» Աշոտ Փաշինյանը Գյումրիում կներկայացնի արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում

20:32, 09 ապրիլ 2024 Հասարակություն

«Ռեստարտ Գյումրի» կենտրոնը հատուկ տեղեկացնում է, որ գրասենյակում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում «ժամանակակից արվեստագետ» Աշոտ Փաշինյանի հետ։

Գրառման մեջ նշված է․

«Հանդիպման հյուրը վերջին շրջանում հայաստանցի ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից է, ում աշխատանքները և արվեստային մոտեցումները լայն հանրության շրջանում հարուցել են բովանդակային քննարկումներ։

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։

Նաև քննարկվելու են արվեստի ու ակտիվիզմի միջև եղած կապերը, և արվեստի միջոցով կարևոր ասելիք տեղ հասցնելու հնարավորություններն ու օրինակները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր