00:00:00

«Այդ ժամկետից հետո պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու Գլխավոր դատախազություն»․ Ոսկեպարցիները 2 օր ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին

19:21, 09 ապրիլ 2024 Հասարակություն

Ոսկեպարցիները 2 օր ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին։

Հայտարարությունում նշված է․

«Երեկ Ոսկեպար ԵՄ դիտորդական առաքելության այցից հետո գյուղի բնակիչների մոտ կասկածներ առաջացան, կամ նույնիսկ համոզմունք, որ Տավուշի մարզի հողերը միակողմանի հանձնված են։

Դիտորդական առաքելությունը պետական մարմինների և իշխանության իմացությամբ ու թողտվությամբ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ շրջանցել է և դա հիմնավորել  որպես ադրբեջանական և վիճարկելի։

Հետևաբար, լիազորված լինելով գյուղի բնակիչների կողմից՝ ներկայացնելու իրենց պահանջը, դիմում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին, պահանջելով, որ երկօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և տան համապատասխան բացատրություն գյուղի բնակիչներին, հակառակ դեպքում երկօրյա ժամկետից հետո մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր