00:00:00

Փաշինյանները որտեղ են նշել Մայրության եւ գեղեցկության տոնը․«Հրապարակ»

08:41, 09 ապրիլ 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության եւ գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում: Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը: «Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին` իրենց հաշվին: Եվ սա առաջին դեպքը չէ: Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում եւ ուրախանում են այս այցելություններից, որովհետեւ սա նաեւ որոշակի արտոնություններ ու վերեւներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում եւ ամեն տեղ բողոքում այս արշավանքներից: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 04․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր