00:00:00

Ոչ ոք չի կարող գալ, ասել՝ 4 գյուղերը պետք է տաք, եթե չկա որևէ համաձայնագիր, քարտեզի վրա չեն աշխատել. Սեյրան Օհանյան

12:15, 08 ապրիլ 2024 Քաղաքականություն

Տավուշում բարդ իրավիճակ է, բայց դա այստեղի ժողովրդի համար նորություն չէ, առաջին արցախյան պատերազմի ժամանակ էլ դուք ձեր մաշկի վրա եք զգացել պատերազմի դժվարությունները, դաժանությունները եւ կարողացել եք հակառակորդին ծնկի բերել եւ տիրապետել այն բոլոր կարեւոր ռազմավարական կետերին,որը հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զբաղվել իր սովորական գործով: Այս մասին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Սակայն, ըստ նրա, 2020-ի պատությունից հետո վիճակը փոխվել է, թուրք-ադրբեջանական տանդեմը օղակը Հայաստանի շուրջ կամաց-կամաց սեղմում է. «Այս ամենը տեղի է ունենում նաեւ մեր իշխանությունների թողտվությամբ, անգրագետ կառավարման, օպերատիվ իրավիճակին, ռազմաքաղաքական իրադրությանը ժամանակին չարձագանքելու եւ, ինչու չէ, նաեւ դավաճանական պահվածքի արդյունքում»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ սՍյունիքի հատվածում բանավոր հրամանով մեր զորքերը 20 կմ հետ են քաշվել. «Դրա արդյունքում Գորիս-Կապան ճանապարհից 20 կմ անցել է ադրբեջանցիներին, նրանք բարձրացան Սեւ լիճ, ներքին Հանդը գտնվում է շրջապատման մեջ: Դրա արդյունքում Արցախը Հայաստանին կապող ճանապարհին հայաթափվեցին մի քանի բնակավայրեր: Նրանք բարձրացան Իշխանասար, ներխուժեցին Սեւանա լճի ավազանի շատ բարձունքներ: Ջերմուկ են մտել:

Հիմա այդ ամենը եկել, հասել է Տավուշի մարզ: Ոչ Ոսկեպարի ղեկավարը, ոչ վարչապետի ղեկին նստած անձը, ոչ մի անհատ իրավունք չունի կամյական ձեւով որոշել, թե սահմանը որտեղով է անցնելու, այն պարագայում, որ Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում, 200 քկմ գրավել է: Ոչ ոք իրավունք չունի գնա, ասի՝ դուք պետք է այս 4 գյուղերը տաք, եթե որեւէ համաձայնագիր չկա Ադրբեջանի հետ, քարտեզի վրա չեն աշխատել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր