00:00:00

Սանոսյանը դիտարկել է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի ճանապարհաշինական աշխատանքները

10:21, 08 ապրիլ 2024 Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։
 
Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
 
Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։
 
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքեր։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր