00:00:00

Սամվել Կարապետյանի կարողությունը 41,5 անգամ ավելի է, քան ԱՄՆ-ից ՀՀ-ին տրվող օգնությունը

04:55, 08 ապրիլ 2024 Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Համաձայն «Forbes» ամսագրի հրապարակումների՝ Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի կարողությունները գնահատվում է 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։

Նրա կարողությունը գերազանցում է ԱՄՆ կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկվող ֆինանսական օգնության գումարին (65 մլն ԱՄՆ դոլար) 41,5 անգամ։

Կարապետյան ընտանիքի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նոր հիվանդանոցի կառուցման վրա ծասխվել է մոտավորապես 30 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ԱՄՆ կողմից Հայաստանի կառավարությանն առաջարկվող ֆինանսական օգնության 46%-ին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր