Այսօր՝ ապրիլի 7-ին, օկուպացված Ակնայում ական է պայթել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը և գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ չականազերծված տարածքում ականի պայթյունից վնասվել է էքսկավատորը, սակայն տուժածներ չկան։
Փաստի առթիվ դատախազությունում հետաքննություն է ընթանում։