00:00:00

Գերմանիայի կանցլերն ասել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում

22:29, 06 ապրիլ 2024 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Արևմուտքին շարունակել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում՝ շաբաթ օրը հայտարարելով, որ Գերմանիան չի զիջելու Կիևին աջակցելու իր ջանքերը, հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Բուխարեստում եվրոպացի սոցիալ-դեմոկրատների ժողովում՝ Շոլցն ասել է, որ ցանկացած էսկալացիա, ներառյալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր հակամարտությունը կանխելու լավագույն միջոցը «արդյունավետ զսպումն է»:

«Ուկրաինայում պատերազմը կավարտվի այն պահին, երբ (ՌԴ) նախագահ (Վլադիմիր) Պուտինը որոշի դուրս բերել իր զորքերը։ Սակայն նա այս որոշումը կընդունի միայն այն դեպքում, եթե հասկանա, որ չի կարող հաղթել պատերազմը մարտի դաշտում»,- ասել է Շոլցը, ում երկիրը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է 28 միլիարդ եվրո ռազմական աջակցություն։

«Այդ պատճառով մենք՝ եվրոպացիներս, ավելի շատ ներդրումներ ենք կատարում մեր անվտանգության և պաշտպանության համար, որպեսզի ոչ ոք չհամարձակվի հարձակվել մեզ վրա։ Դա նաև նշանակում է մի կողմ դնել նեղ անձնական շահերը և կառուցել ուժեղ և իսկապես եվրոպական պաշտպանական արդյունաբերություն»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր