00:00:00

Մեդվեդևը նշել է՝ ովքեր են կազմակերպել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը

19:17, 06 ապրիլ 2024 Աշխարհ

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները կրոնական մոլեռանդներ չեն, նրանք պարզունակ վարձկաններ են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ չնայած ԻՊ/ISIS/«Վիլայաթ Խորասանին» նրանց պատկանելության մասին բազմաթիվ հիշատակումներին, այդ տականքները ոչ մի կերպ կրոնական մոլեռանդներ չեն: Նրանք պարզունակ վարձկաններ են, վարձվել են համեմատաբար քիչ գումարով: Պարզապես կենդանիներ, մարդկային տականքներ»,- գրել է Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև ասել է, որ իրական կազմակերպիչները թաքնված են ԻՊ-ի ստվերում, սակայն ահաբեկիչների հեռախոսներից ստացված տվյալներից ելնելով՝ ահաբեկչությունը ծրագրել են Ուկրաինայի կազմակերպիչները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր