00:00:00

Ինչու՞ «Կրոկուս Սիթի Հոլլի» հրդեհաշիջման համակարգի մի մասը չի գործել հրդեհի բռնկումից հետո․ ՌԴ ՔԿ-ն ստուգումներ է անցկացնում ադրբեջանցի սեփականատերերի մոտ

18:34, 06 ապրիլ 2024 Աշխարհ

«Կրոկուս Սիթի Հոլլում» ստուգումներ են մեկնարկել՝ պարզելու համար, թե պատշաճ աշխատե՞լ է արդյոք հրդեհային անվտանգության համակարգը, երբ շենք ներխուժած ահաբեկիչները հրդեհել են այն։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

Ավելի վաղ լրատվամիջոցին  ԱԻՆ ներկայացուցիչը  հայտնել է, որ հրդեհաշիջման ավտոմատացված համակարգի մի մասը  հրդեհի բռնկումից հետո չի աշխատել այն դեպքում, երբ  հրդեհի մասին ավտոմատ կերպով տեղեկություն գնացել է Արտակարգ իրավիճակների նախարարություն, ահազանգի ազդանշան է հնչել նաև շենքի ներսում, սակայն համակարգի մի մասը չի արձագանքել դրան։ 

«Ռիա Նովոստիի» թղթակիցը ևս, որը շենքում է եղել ահաբեկչության ժամանակ ու կարողացել է դուրս գալ՝ կրակոցներից 10 րոպե հետո, հայտնել է, որ համերգային դահլիճում հրդեհը բռնկվել է անմիջապես  ահաբեկիչների ներխուժումից հետո, սակայն  հրդեհաշիջման համակարգը չի աշխատել, ջուր չի ապահովել՝ հրդեհը մարելու համար։

Այժմ «Կրոկուս Սիթի Հոլլում» հրդեհային անվտանգության համակարգի աշխատանքի առնչությամբ ստուգումներն իրականացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Հատկանշական է, որ շենքի ադրբեջանցի սեփականատերերը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում պնդել են, որ  «Կրոկուս Սիթի Հոլլի» կառուցման ժամանակ իրենց կողմից օգտագործված նյութերը համապատասխանել են որակի բոլոր չափանիշներին, սակայն հրդեհաշիջման համակարգի որակի մասին ոչինչ չեն նշել՝ ասելով միայն, որ այդ հարցով զբաղվում է քննչական կոմիտեն, իրականացվում է փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր