Այսօրվանից սկսած հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմը կավարտվի, Հայաստանին Միջերկրական ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Վաղվանից սկսած հյուսիս-արևելքից մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը, միայն ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի՝ այսօրվա համեմատ՝ 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 14-15 աստիճանով»,- նշել է նա։