00:12:03

Մեկնարկում է «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը. նպատակն է ձևավորել միասնական հանրույթ

12:01, 05 ապրիլ 2024 Տնտեսություն

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, 

Ցանկանում ենք տեղեկացնել «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնության մեկնարկի մասին։

Նախաձեռնության նպատակն է ձևավորել միասնական հանրույթ, որն իր մեջ ներառելու է տնտեսության, իրավունքի, կրթության, քաղաքականության և հանրային կյանքի այլ ոլորտների ներկայացուցիչների։

Հանրույթ, որտեղ կլինի հայ ժողովրդի մասնագիտական ներուժի մոբիլիզացիա՝ հեռանկարով, որ միշտ էլ գոյություն ունեն ներկա և սպասվող բարդագույն իրավիճակներից դուրս գալու լուծումներ։

Հարթակի գործունեության առաջնահերթություններից են լինելու պանելային քննարկումները հրատապ թեմաներով, ինչպես ռազմավարական, այնպես էլ սոցիալ-տնտեսական սուր խնդիրների բարձրաձայնման, և որ առավել կարևոր է՝ հաղթահարման ուղիներ փնտրելու և առաջարկելու շուրջ։

Ուրախ կլինենք համագործակցության համար՝ իրենց ոլորտին նվիրյալ մասնագետների և փորձագետների հետ:

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնության կարևորագույն սկզբունքներից է՝ տարբեր ոլորտներում ստեղծված իրավիճակի քննարկման անաչառությունն ու օբյեկտիվությունն ապահովելը, առհասարակ հարթակում առողջ քննարկումների և առողջ խոսքի գերակայությունը»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30