00:00:00

Հիմնանորոգվում է Ծիածան, Աղավնատուն-Լեռնամերձ բնակավայրերն իրար կապող ճանապարհը

11:08, 05 ապրիլ 2024 Հասարակություն

Հիմնանորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

7.3կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի մարզի Ծիածան‚ Աղավնատուն-Լեռնամերձ բնակավայրերը։

Շինաշխատանքները մեկնարկել են գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Ավելի քան 1կմ տեղամասում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր