00:00:00

35-ամյա վարորդը Skoda-ով վրաերթի է ենթարկել հետիոտին․ վերջինը տեղում մահացել է

23:48, 04 ապրիլ 2024 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Արարատի մարզ ավտոճանապարհի Նորաբաց գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով տեղում մահացել է։

Ըտա նախնական տեղեկությունների վրաերթը տեղի է ունեցել Մասիսի վարչական տարածքում, սակայն դին Երևանի վարչական տարածքում է։

Երբ պարզվի, թե որ վարչական տարածքում է դեպքը տեղի ունեցել  դրանից հետո տեղեկությունը կփոխանցվի կամ Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին կամ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան կին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր