00:00:00

Պոլիտեխնիկում մեկնարկել է թվով երրորդ արևային ֆոտոէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները

21:11, 04 ապրիլ 2024 Հասարակություն

Պոլիտեխնիկ համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

☀️Պոլիտեխնիկում մեկնարկել է թվով երրորդ 72,42 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները: Կայանը կառուցվում է 2-րդ մասնաշենքի տանիքին:

📈📌 Մենք շարունակում ենք իրականացնել այնպիսի նախագծեր, որոնց արդյունքները նպաստելու են կանաչ և վերականգնվող էներգիայի տարածմանը և ոլորտային մասնագիտական կադրերի բարձր պատրաստվածությանը: 

👌🍃 Արդյունքում Պոլիտեխնիկը կունենա տարեկան միջինում 4.508.000 ՀՀ դրամի խնայողություն և 50 տոննայով կնվազեցնի CO2 գազի արտանետումը դեպի շրջակա միջավայր:

✅ Կայանը նախագծվել և կառուցվում է Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումների  մասնագիտական թիմի կողմից:

✍ Նախագիծը ֆինանսավորվել է Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի կողմից:
#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
#ՊոլիտեխնիկիԷներգետիկԼուծումներ
#PolytechnicsEnergySolutions

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր