ԱՊՀ անդամ երկրների շտաբների պետերը Մոսկվայում անցկացված ԱՊՀ գործադիր կոմիտեի նիստում քննարկել են անօդաչու սարքերին հակազդելու ժամանակակից մոտեցումները և հատուկ ռազմական գործողության ընթացքում ականազերծման փորձը։ Ըստ ТАСС-ի՝ հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Հանդիպման մասնակիցներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ստեղծած ժամանակակից զինատեսակներին։ Նրանք ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի կիրառման հակազդեցության կազմակերպման ժամանակակից մոտեցումներին և հատուկ ռազմական գործողության ընթացքում ականազերծման առաջադրանքների կատարման փորձին»,- ասել է Գերասիմովը։
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կապի և հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կատարելագործման հեռանկարներին, ինչպես նաև իրենց առաջադրած խնդիրները կատարելու համար ազգային հումանիտար ականազերծման ստորաբաժանումների նախապատրաստմանը»,- նշել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը։