Ռուսաստանին դրել են այնպիսի պայմանների մեջ, որ նա ստիպված է պաշտպանել իր շահերը զինված ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Բոլորին հասկանալի է, թե ինչ պայմաններում ենք մենք ապրում։ Երկիրը ստիպված է պաշտպանել իր շահերը, իր ժողովրդին, իր ապագան, իր ինքնիշխանությունը զինված ճանապարհով։ Եւ այստեղ ոչ մի ավելորդ բառ չկա», - ասել է ՌԴ նախագահը։