00:00:00

Նավալնին հետմահու արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին

19:03, 04 ապրիլ 2024 Աշխարհ

Անցած փետրվարին ռուսաստանյան բանտում մահացած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին։

Հեղինակավոր պարգևը շնորհվում է խաղաղության, միջազգային փոխըմբռնման գործում ակնառու ավանդ ունեցող անհատներին։ Պարգևի հանձնումը տեղի կունենա Դրեզդենում մայիսի 12-ին, մրցանակը կստանա քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։

Դրեզդենյան խաղաղության մրցանակը սահմանվել է 2010 թվականին, նախկին Խորհրդային Միությունից այդ մրցանակին են արժանացել նաև ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը և Ստանիսլավ Պետրովը, ով 1983 թվականին կանխել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր միջուկային հակամարտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր