Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը, որն առաջարկել է Չինաստանը, ամենահստակ և ողջամիտ պլանն է եղածներից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ավելի հստակ պլան դեռևս անցյալ տարի ներկայացրել է Չինաստանը՝ առաջարկելով 12 կետեր, ինչպես իրենք են ասում՝ սկզբունքների և մոտեցումների մի փաթեթ։ Չինաստանի մեր գործընկերներն ասում էին, որ ցանկանում են, որ այս բոլոր սկզբունքների շուրջ լինի բոլոր մասնակիցների համաձայնությունը»,- ասել է Լավրովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ ի տարբերություն Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի», որը Ռուսաստանը մերժում է, չինական պլանի բոլոր 12 կետերը փոխկապակցված են։
«Մեզ համար ամենակարևորն այն է, որ չինական փաստաթղթի հիմքում տեղի ունեցածի պատճառների վերլուծությունն է և հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։ Այն կառուցված է ընդհանուրից՝ մասնավոր տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը։
«Այս ծրագիրը քննադատում էին՝ ասելով, որ այն անորոշ է, բայց սա խելամիտ ծրագիր է, որը չինական մեծ քաղաքակրթությունը առաջարկել է դնել քննարկման»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։