00:00:00

«Ապրիլի 5-ի հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ»․ Բլինքենն՝ Ալիևին

18:57, 03 ապրիլ 2024 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առիթն ապրիլի 5-ին կայանալիք Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումն է։

Բլինքենն Ալիևին վստահեցրել է՝ հանդիպումն Ադրբեջանի դեմ ուղղված չէ։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին ասել է, որ իրեն հայտնի է՝ կայանալիք հանդիպումն անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, ուստի ինքը հարկ է համարում պարզաբանել, որ հանդիպման  թեման Հայաստանի տնտեսական զարգացումն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր