00:00:00

Հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան. ովքե՞ր են նրանք

13:06, 03 ապրիլ 2024 Հասարակություն

Մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների շրջանում հարցումներ են իրականացվել։ Քաղաքացիներին հարց է տրվել՝ արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։

 

Հարցումներին մասնակցել է 1101 մարդ։

 

Հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։

 

«Ես կարծում եմ՝ այսպիսի ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել, կարող եմ ասել, որ մեր կողմից իրականացված հետազոտություններում երբևէ նման բարձր ցուցանիշ չի եղել, քանի որ 2019 թվականին 44 տոկոսն էր կարծում, որ կան քաղբանտարկյալներ, 2020-ին՝ 23 տոկոս։ 54 տոկոսին հարցրել ենք, թե ովքեր են քաղբանտարկյալները․ 47.5 տոկոսը նշել է Արմեն Աշոտյան, 26.1 տոկոսը՝ Մամիկոն Ասլանյան, 12.1 տոկոսը՝ Նարեկ Սամսոնյան, 7.6 տոկոսը՝ Արտակ Գալստյան։ 34 տոկոսը չեն կարողացել նշել, թե ովքեր են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր