00:00:00

Սիսակ Գաբրիելյանի և Աշոտ Սիմոնյանի մասնակցությամբ քրեական գործը դատարանում կանգ է առել. «Ժողովուրդ»

09:33, 03 ապրիլ 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի քրեական գործը դատարանում կանգ է առել: 2024 թվականի ընթացքում քրեական գործով որեւէ նիստ չի կայանում դատարանում:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Իրականում մի խումբ քաղաքացիներ վիրավորել էին Սիսակ Գաբրիելյանին, նա էլ քաղաքացիներին էր վիրավորել, հայհոյել, մյուս կողմը ձու էր նետել պատգամավոր Գաբրիելյանի ուղղությամբ: Եւ, ահա, այս գործը չի քննվում դատարանում ըստ պատշաճի, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի անհանգստանում այս գործի ողջամիտ ժամկետների խախտման համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր