00:00:00

Ֆինլանդիայում 12-ամյա դպրոցականը կրակ է բացել իր հասակակիցների վրա. 1 երեխա մահացել է, երկուսը՝ ծանր վիրավորվել

18:39, 02 ապրիլ 2024 Աշխարհ

Ֆինլանդիայի հարավում գտնվող միջնակարգ դպրոցում 12-ամյա դպրոցականը կրակ է բացել, ինչի հետևանքով մահացել է մեկ աշակերտ, ևս երկուսը ծանր վիրավորվել, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Զինված ոստիկանները շրջափակել են մայրաքաղաք Հելսինկիի մոտ գտնվող Վանտաա քաղաքի մոտ 800 աշակերտի դպրոցը՝ տեղական ժամանակով ժամը 09:08-ին հրաձգության մասին ահազանգ ստանալուց հետո։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը և զոհվածները երկուսն էլ 12 տարեկան են։

Երեխաներից մեկը մահացել է կրակոցից անմիջապես հետո, մամուլի ասուլիսում հայտնել է Արևելյան Ուսիմաայի ոստիկանության բաժնի ոստիկանապետ Իլկա Կոսկիմակին։ Նրա խոսքով՝ ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։

Հրաձգության ժամանակ օգտագործված զենքը եղել է գրանցված ատրճանակ, որը լիցենզավորված է կասկածյալի ազգականին, ասել է Կոսկիմակին:

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ավելի ուշ ձերբակալվել է Հելսինկիում՝ ատրճանակը ձեռքին։

Ոստիկանության նախնական նիստում նա խոստովանել է իր մասնակցությունը կրակոցին, սակայն հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ, հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ գործը քննվում է որպես սպանություն և սպանության երկու փորձ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր