Թարթառի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել 3 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկրորդինը՝ միջին ծանրության։
Նրանց տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։