Ստամբուլի Գայրեթթփե շրջանում գործող կոմերցիոն շենքերից մեկի առաջին հարկում, որը օգտագործվում էր որպես գիշերային ակումբ, խոշոր հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Հրդեհի հետևանքով 15 մարդ մահացել է, 9-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: