00:00:00

Ucom-ը արգելափակել է Սոլովյովի հաղորդումները

10:36, 02 ապրիլ 2024 Հասարակություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Օրեր առաջ  այս մասին հաղորդագրություն էր տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը։

««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Ucom մուլտիպլեքսով ամեն դեպքում այդ հաղորդումները եթեր են հեռարձակվում։ Սակայն մեզ հասած տեղեկատվության համաձայն Ucom–ի բաժանորդները ևս չեն կարողանա դիտել Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները, քանի, որ ընկերությունը ևս այն արգելափակել է։

Ավելի վաղ Irakanum.am–ը գրել էր, որ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ քննարկելու վերջին շրջանում ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող հակահայկական բովանդակությամբ հաղորդումների հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր