00:00:00

Բաքվի պրոպագանդայի թիրախում այս անգամ Տիգրանակերտն է․ կասկածի տակ են դնում հայ հնագետների աշխատանքը

20:45, 01 ապրիլ 2024 Լեռնային Ղարաբաղ

Monument Watch-ը գրում է․

Լավ է, որ ի վերջո թեկուզ անգրագետ ոճով արդբրեջանական կողմն սկսել է օգտագործել հայ հնագետների պեղումների նյութերը, գծագրերն ու գրչանկարները: Իհարկե չեն դադարում մեղադրանքները, որ մենք անօրեն ենք պեղել, որ ինչ-որ բաներ թաքցրել ենք, որ այլ տեղերից խաչքար ենք բերել և դրել Տիգրանակերտում: Բայց առաջընթացն ակնհայտ է՝ մեզ փորձում են հերքել մեր իսկ կատարած աշխատանքները ցուցադրելով, ճիշտ է՝ կիսատ-պռատ,  մենտորական ոճով, երբեմն էլ ուղղակի իբր թե ծաղրելով:

Միայն մեկ հորդոր. գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիրգրանակերտը, նոր շաղակրատեք: Որպես օգնություն ադրբեջանական ագիտպրոմին՝ դնում ենք Տիգրանակերտի մասին արշավամբի ղեկավար Համլետ Պետրոսյանի հանրամատչելի հոդվածը՝ նկարներով հանդերձ:

Շուտով կգործարկենք նաև Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքը, որի մոտ 40 բաժիններում մեկ-առ մեկ կներկայցվեն բոլոր փաստերն ու մանրամասները: Եվ դա կանենք նաև ի գիտություն և ի ուրախություն ադրագիտպրոմի: Գուցե լրջանա՞ք պարոնյաք, գոնե մի քիչ:

Ավելի լուրջ լսարանին խորհուրդ ենք տալիս հետևյալ հրատարակությունները.

  • https://www.academia.edu/103276739/Hamlet_Petrosyan_Tigranakert_in_Artsakh_Caucasian_Albania_An_International_Handbook_Edited_by_Jost_Gippert_and_Jasmine_Dum_Tragut_The_Gruyter_Berlin_Boston_2023_pp_433_471
  • https://www.academia.edu/49514867/Politics_Ideology_and_Landscape_Early_Christian_Tigranakert_in_Artsakh
  • https://www.academia.edu/45639493/Ethnocide_in_Artsakh_The_Mechanisms_of_Azerbaijan_s_Usurpation_of_Indigenous_Armenian_Cultural_Heritage։
    ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ

    Արցախի Տիգրանակերտը, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրրբեջանի վերհսկողության ներքո, գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Բուն քաղաքը՝ անտիկ Ամրացված թաղամասն ու անտիկ քաղաքային թաղամասերը (մ. թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարեր), տարածվում էր Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն (նկ. 1): Քաղաքի անմիջական շրջապատը ներառում է Վանքասարի և Ցիցսարի հուշարձանները, անտիկ արևելյան դամբարանադաշտը, ջրանցքը, քրիստոնեական ժայռափոր-պաշտամունքային համալիրը և զբաղեցնում է մոտ չորս քառակուսի կիլոմետր տարածք։ Տիգրանակերտը խոշոր վարչական և կրոնական (քրիստոնեական) կենտրոն էր նաև վաղ միջնադարում (4-9-րդ դարեր):

    հետքերը 2005 թ. հայտնաբերել և 2006-2020 թվականներին նրա տարածքում հնագիտական պեղումներ է իրականացրել Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը: Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվել է հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թ. ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը:

    Հնագիտական հետազոտության արդյունքում կարելի է խոսել հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայրի մասին, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում՝ հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը (նկ. 2): Քաղաքը բաղկացած է եղել լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդների տեսքով փռված, հզոր պարիսպներով շրջափակված ընդարձակ անտիկ Ամրացված թաղամասից, հարթավայրում փռված անտիկ քաղաքային թաղամասերից, գերզմանոցներից և ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններից: Քաղաքն ամբողջովին կառուցվել է տեղական կաթնագույն կրաքարից: Քաղաքը վաղ միջնադարում (5-7-րդ դարեր) գոյատևել է որպես կարևոր ադմինիստարատիվ և կրոնական-քրիստոնեական կենտրոն։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) թիմ

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր