00:00:00

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն. Ավինյան

12:40, 01 ապրիլ 2024 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հանձնարարական տվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», - ասաց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր