00:00:00

Նոր զարգացումներ` Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում, Էրդողանի կուսակցությունը պարտվում է

23:50, 31 մարտ 2024 Աշխարհ

Թուրքիայում այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների 28 տոկոս ձայների հաշվարկի արդյունքում, Էրդողանի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առայժմ  ձայների մեկ տոկոսի տարբերությամբ հետ է մնում երկրի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից»:

Վերջինս առաջատար է երկրի արևմտյան հարվային բոլոր նահանգներում: Ընդդիմադիր կուսակցության թեկնածուն անվերապահ հաղթանակ ուներ նաև մայրաքաղաք Անկարայում:

Երկրի հարավ արևելյան քրդաբնակ շրջաններում, ինչպես և սպասվում էր հաղթանակ են տոնում քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության թեկնածուները: Արդյունքում` երկրի խոշորագույն քաղաքներում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում առայժմ առջեւում  են ընդդիմադիր թեկնածուները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր