Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գյուլբենկյան-Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Škoda», «Toyota» և «Сhevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Škoda»-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում և վարորդը ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկ է, ով գողության ահազանգով մեկնում էր դեպքի վայր ու նախաքննության ընթացքում պարզվելու է՝ արդյոք նա կարմիր լույսի առկայությամբ է փորձել հատել խաչմերուկը, թե ոչ։
Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ պարեկի կողմից լուսաձայնային ազդանշանները եղել են միացված և վիրավորը հենց պարեկն է։