00:00:00

Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աջակցում է միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին:

«Ես աջակցում եմ միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, հուսով եմ` շարունակական երկխոսության շնորհիվ հնարավոր կլինի հասնել վերջնական խաղաղության»,- նշել է նա Սուրբ Հարության տոնին նվիրված իր ավանդական ուղերձում։

«Թող հարություն առած Քրիստոսը հույս տա աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց, ովքեր տառապում են բռնությունից, հակամարտությունից, սննդի անապահովությունից»,- հավելել է Հռոմի պապը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր