00:00:00

Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու քայլերը ի վնաս երկրի են, բայց որոշ ժամանակ անց Հայաստանի քաղաքական դաշտը կառողջանա․ Բիստրիցկի

Երևանի անզգույշ քայլերը կարող են խորացնել հակասությունները  Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն իր ժամանակին Հայաստանում քաղաքական դաշտը կառողջանա, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է «Վալդայ» միջազգային  ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրեյ Բիստրիցկին։

Անդրադառնալով, մասնավորապես, հայկական բանկերի կողմից «Միր» վճարային քարտերի սպասարկման դադարեցմանը, քաղաքագետը նշել է․ «Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու իրականացրած քայլերը վնաս են հասցնում հենց Հայաստանին»։

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ կապերը սերտացնելու՝ Փաշինյանի մտադրությանը, ապա այն, ըստ Բիստրիցկու, իրատեսական չէ։

«Անհնար է Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխարինել արևմտյան երկրների հետ կապերով՝ թեկուզ միայն աշխարհագրությունը հաշվի առնելով»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, ըստ ռուս քաղաքագետի, Հայաստանում որոշ ժամանակ անց՝ «երկարաժամկետ հեռանկարում»,  քաղաքական դաշտը կառողջանա։

«Թերևս մենք տեսնենք  շատ զարմանալի  շրջադարձեր հայաստանյան քաղաքականության մեջ, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանում քաղաքական առողջացման գործընթաց կլինի, հատկապես իրական աշխարհում տեղի ունեցողի ֆոնին»,- ասել է Բիցստրիցկին՝ կանխատեսելով նաև, որ   մինչ այդ՝  «կարճաժամկետ հեռանկարում» Ռուսաստանի հետ խնդիրները կխորանան։

«Կարճաժամկետ հեռանկարում Երևանի անզգույշ քայլերը կարող են հանգեցնել Հայաստանի դիրքերի էլ ավելի թուլացման, երկրում կենսամակարդակի էլ ավելի նվազման, հակառուսական հռետորաբանության ավելացման, կարող են բացասաբար անդրադառնալ միջանձնային հարաբերությունների վրա, ինչպես նաև տարատեսակ ցնցումներ առաջացնել հենց Հայաստանի ներսում»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր