Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունոցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արամայիս Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կենուտ» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղափոխվել է Իջևան բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նաև «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։