00:00:00

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ստավրոպոլի երկրամասում նախատեսվող ահաբեկչությունը

23:22, 29 մարտ 2024 Աշխարհ

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի երկրների 3 քաղաքացի, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում մարդաշատ վայրերում։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։

Ծառայության տրամադրած տեսանյութում արձանագրվել է, թե ինչպես է ձերբակալվածներից մեկը մտնում խանութ՝ ինքնաշեն ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր գնելու համար։ Նշվում է, որ Ստավրոպոլում կասկածյալների բնակության վայրում քննչական գործողություններ իրականացնելիս հայտնաբերվել և առգրավվել են քիմիական նյութեր և վնասող տարրեր:

ԱԴԾ տարածաշրջանային վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել «հանցագործության նախապատրաստություն և հանցափորձ» և «ահաբեկչական գործողություն» հոդվածներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր