00:00:00

Կարենն առանց վարանելու նետվեց օգնության՝ վտանգելով կյանքը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է

23:05, 29 մարտ 2024 Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցական հեռագիր է հղել Crocus-ի ահաբեկչությունից տուժածներին օգնության հասած Կարեն Չիլինգարյանի մահվան կապակցությամբ

«Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանավոր զավակ, մեր ժամանակների հերոս Կարեն Ենգիբարյանի մահվան մասին:

Տեղեկանալով «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ Կարենն առանց վարանելու նետվել է տուժածներին օգնության։ Հերոսաբար վտանգելով իր կյանքը՝ նա օգնում էր մարդկանց՝ նրանց դուրս հանելով շենքից։ Տուժածներից մեկին նա տվել է իր վերնազգեստը, ինչի հետևանքով մրսել է։ Մի քանի օր անց նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Կարենի ընտանիքին և հարազատներին:

Կարենի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում (ք.Մոսկվա, Օլիմպիական պողոտա 9):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր