00:00:00

Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա. Տիգրան Ավինյան

21:18, 29 մարտ 2024 Հասարակություն

Սիրելի՛ երևանցիներ,
Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը:
 
Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում:
 
Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր