00:00:00

«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մարդկանց օգնած Կարեն Ենգիբարյանը մահացել է շմոլ գազի ազդեցությունից

17:36, 29 մարտ 2024 Աշխարհ

«Կրոկուսի» ահաբեկչության նկատմամբ անտարբեր չմնացած Կարեն Ենգիբարյանը, որն օգնել է մարդկանց փրկվել, մահացել է շմոլ գազի ազդեցությունից: Այս մասին հայտնում է «Մաշ» տելեգրամ ալիքը։

35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ահաբեկչության ժամանակ գտնվել է «Կրոկուսից» ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ տեսնելով` նա վազել է դեպի գլխավոր մուտք և սկսել մարդկանց տարհանել։ Կարենը տուն է վերադարձել միայն առավոտյան։

Արդյունքում նա ծխահարվել է, և նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին վատացել է։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր