Մարտի 28-ին Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը չի հեռարձակել ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։
AzTV հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը ասել է, որ հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն իրենցից։
«Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանով է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն ենք տվել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ պարզաբանումներ են անհրաժեշտ»,- ասել է նա։