00:00:00

Մենք ասել ենք և հիմա վերահաստատում ենք՝ ինչ պլանավորել ենք, անելու ենք

13:43, 29 մարտ 2024 Հասարակություն

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը իր ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտել է, որ առավոտյան 7.30 իր տուն ԱԱԾ-ից երկու դիմակավորված ու զինված անձ և քննիչներ էին մտել՝ խուզարկություն իրականացրել:

«Փնտրում էին զենք, զինամթերք, թմրամիջոցներ, սխեմաներ: Իհարկե, ոչ մի բան չգտան, առգրավեցին իմ երկու հեռախոսները, խոստացան վերադարձնել, հուսով եմ՝ կվերադարձնեն»,- հայտնում է նա:

Վահե Գասպարյան նշում է, որ նման խուզարկությունները չեն ստիպի իրենց հետ կանգնել  ծրագրերից։

«Մենք ասել ենք եւ ես հիմա վերահաստատում եմ՝ ինչ պլանավորել ենք, անելու ենք, անելու ենք ժողովրդի օգնությամբ, խաղաղ անհնազանդության եղանակով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր