Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է ձեռնարկի Գազայի հատված մարդասիրական օգնության անարգել մատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության։
Փաստաթղթում նշված է, որ Իսրայելը պետք է ՄԱԿ-ի և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ միջոցներ ձեռնարկի ամբողջ անկլավում պաղեստինցիների սննդի, ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, հագուստի, բնակարանի, պատշաճ սանիտարական պայմանների, դեղամիջոցների և բժշկական օգնության կարիքները հոգալու համար, մասնավորապես ավելացնելով ցամաքային անցակետերի անցունակությունն ու քանակը, և դրանք բաց պահելով որքան անհրաժեշտ է։
Դատավճռում նշված է, որ իսրայելական բանակը անհրաժեշտ օգնության տրամադրմանը խոչընդոտող որևէ գործողություն չպետք է ձեռնարկի։ Հրեական պետությունը մի ամսվա ընթացքում պետք է հաշվետվության տա ձեռնարկած միջոցառումների մասին։