Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Ուրախ եմ հայտարարելու Արցախ Միության գործունեության ակտիվ փուլի՝ կայքի ու դրամահավաքի պաշտոնական մեկնարկի մասին:
Ծանոթացեք մեր կայքին, բաժանորդագրվեք թարմացումներին և դարձեք անդամ՝ միասին պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները՝
Աջակցեք մեր գործին` նվիրատվություն կատարելով ՌեԱրմենիա հարթակի մեր էջում՝
Որպես հիմնադիր նախագահ՝ ես ուրախությամբ կհամագործակցեմ Կազմակերպության նպատակներն ընդունող բոլոր անձանց ու կազմակերպությունների հետ՝ թե՛ որպես անդամ, թե՛ այլ ձևաչափերով: Դարձեք անդամ և մենք ոչ միայն միասին կգործենք, այլև՝ արտահերթ համագումարով կձևավորենք Կազմակերպության խորհուրդը և այլ մարմիններ:
Արցախ Միության առաքելությունն է Հայաստանում և ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը և ի վերջո նպաստել նախնյաց Հայրենիք նրա հավաքական վերադարձին՝ այնտեղ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար՝ զերծ նոր ցեղասպանության վտանգից։
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ տեղեկացված ու ներգրավված լինելու համար:
• Facebook: Արցախ Միություն / Artsakh Union
• Instagram: https://instagram.com/ArtsakhUnion
• Telegram: https://t.me/ArtsakhUnion
• X: https://twitter.com/ArtsakhUnion
Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները։ Ամեն մի գործողություն, անկախ չափից, կարող է դրական փոփոխություններ բերել:
Միավորվե՛նք միասնական նպատակների շուրջ: