Փարիզի շրջանում ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի, որոնք կասկածվում են թվային հարթակը կոտրելու և դրա միջոցով լիցեյներում ռումբ պայթեցնելու սպառնալքի համար: Դրա մասին հինգշաբթի հայտնել է BFMTV-ին՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի առավոտյան բերման են ենթարկվել Փարիզի Մալակոֆի մերձակայքի կոմունայում։
Ավելի վաղ Parisien-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի կրթության նախարարությանը, հայտնել էր, որ շաբաթվա ընթացքում երկրի 44 դեպարտամենտներում 323 սպառնալիք է գրանցվել։ Հաղորդագրությունների հեղինակները պնդում էին, որ հանդես են գալիս «Իսլամական պետության» անունից։