00:00:00

Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան

10:58, 28 մարտ 2024 Լեռնային Ղարաբաղ

Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, այս մասին «Le Figaro»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Նրանք հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժվել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մոտ»,- նշել է Արցախի նախագահը։

Շահրամանյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանումից հետո, այնտեղ մնացած արցախցիների թիվն ավելի մեծ էր, բայց հետո մի քանի տասնյակ արցախցիներ, որոնք որոշել էին մնալ այնտեղ, նույնպես նախընտրեցին Հայաստան գալ «Կարմիր Խաչ»-ի միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր