00:00:00

Ավանեսյանի «ապտակը»՝ Թորոսյանին․ հեռակա համակարտությունը շարունակվում է

11:58, 27 մարտ 2024 Հասարակություն

Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանի և նախկին նախարար Արսեն Թորոսյանի հակամարտությունը կարծես թե նոր փուլ է մտնում։ Ինչպես հայտնի է Ավանեսյանն ու Թորոսյանը մեղմ ասած լավ հարաբերությունների մեջ չեն։ Թորոսյանը առիթը բաց չի թողնում քննադատել առողջապահական ոլորտն ու իրականացվող փոփոխությունները, ինչին հաջորդում է Ավանեսյանի «կծողական» արձագանքը։ Վերջին նման դեպքը արձանագրվեց էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ժամանակ։ Նախկին նախարարը կարծիք էր հայտնել, թե համակարգը պատրաստ չէր այս փոփոխությանը, ինչին ի պատասխան Ավանեսյանն ասել էր, թե եթե այդպես դիտարկվի, ապա բոլոր փոփոխությունները կարելի է դարերով հետաձգել։

Նախկին ու ներկա նախարարների հեռակա հակամարտությունը արդեն կադրային հարցերում էլ է նկատվում։ Այսպես, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Հակոբյանն այսօր նշանակվել է Առողջապահության փոխնախարար։ Հակոբյանն առաջին անգամ չէ, որ այդ պաշտոնին է նշանակվում։ Նրան դեռ 2019–ին էր Թորոսյանն զբաղեցրած պաշտոնից հեռացնելու խնդրանքով դիմել Փաշինյանին, ինչն էլ բավարարվել էր։ Տարիներ անց, սակայն Անահիտ Ավանեսյանի ջանքերով Հակոբյանը վերադառնում է գերատեսչություն։ Այս նշանակմամբ ըստ էության Անահիտ Ավանեսյանը ընդգծում է, որ Թորոսյանի՝ Հակոբյանից ազատվելու որոշումը սխալ է եղել, կամ գուցե ցույց է տալիս, որ ԱՆ–ում դրության տերը ինքն է, իսկ Թորոսյանի՝ ամեն տեսակ ձգտումները կրկին նախարար նշանակվելու իրատեսական չեն ու Թորոսյանը պետք է բավարարվի պատգամավորական մանդատով, հատկապես, որ այն օգտագործում է բացառապես ստատուսներ գրելով ու ինչպես Ավանեսյանն է նեղ շրջապատում ասել «աբիժնիկություն» դրսևորելով։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր