Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից» և հայտնել են, որ Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի բնակարանից եռացրած ջրի մեջ ընկնելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած ջրով, մեջքի, կրծքավանդակի, զույգ վերին և զույգ ստորին վերջույթների շրջանում ,1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, 55 տոկոս մարմնի մակերես, ծանր աստիճանի այրվածքային շոկ» ախտորոշմամբ Բյուրեղավանի շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխա։ Գրել է Շամշյանը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 2.5-ամյա Աննա Գ.-ն է, ով նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում իրենց տանը եռման ջրով լցված՝ լոգանքի համար նախատեսված տարայի մեջ է ընկել։
Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։