00:00:00

Մոլորված երեխային փրկարարները հանձնել են ծնողներին

16:59, 25 մարտ 2024 Պատահարներ

Մարտի 25-ին` ժամը 11:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում մոտ 10 տարեկան երեխան մոլորվել և ավտոմեքենաներ է կանգնեցնում Կապան տեղափոխվելու համար․ երեխային Կապան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Փ.-ին (ծնված 2013 թ.) տեղափոխել են Կապան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ և հանձնել ծնողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր